Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Աստծո հպումը

Աստծո հպումը
14.03.2025 | 00:11

Մարտի 14

Ես ձեր կողքին եմ. ինչպես մայր հավն է սիրով ու

ջերմությամբ մոտ իր ձագերին, այդպես Ես եմ ձեզ մոտ: Ձեր հոգու, մտքի, մարմնի կյանքը, ձեր երիտասարդության նորոգողը:

Դուք դեռևս չգիտեք` ինչ է նշանակում ձեզ համար` Ինձ հետ խոսելու այս ժամանակը:

Իմ սիրելի Եսային ասաց. «Նրանք, որ Տիրոջն են սպասում, պիտի նորոգեն իրենց զորությունը: Նրանք արծվի թևերով պիտի բարձրանան: Նրանք պիտի վազեն ու չհոգնեն, պիտի քայլեն ու պիտի չնվաղեն»:

Արեք այն ամենը, ինչ որ ասում եմ: Իմ հրամանների ու ցանկությունների հարատև ու բծախնդիր կատարումը շուտով կհասցնի ձեզ այնտեղ, ուր անհրաժեշտորեն պիտի լինեք թե՛ հոգևոր, թե՛ մտավոր և թե՛ նյյութական ասպարեզում:

Եթե հետ նայելով անդրադառնաք Իմ խոսքերին, ապա կտեսնեք, որ Ես աստիճանաբար առաջնորդել եմ ձեզ` տալով ձեզ հատուկ ու որոշակի ուսուցում և առաջնորդություն հատկապես այն ժամանակ, երբ դուք ճշտորեն կատարել եք Իմ հրամանները:

Մարդու համար այն է գերազանց երջանկությունը, երբ Աստված հպվում է նրա կենդանի ու կարող հոգու ջղերին: Ջանացեք ձեռք բերել ու պահել ուրախությունը, ուրախությունը, կյանք պարգևող այդ ուրախությունը:

Դիտվել է՝ 2893

Մեկնաբանություններ