Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Ցոլացրեք ինձ

Ցոլացրեք ինձ
16.03.2025 | 00:09

Մարտի 16

Ի’մ որդիներ, Ես այստեղ եմ` ձեր կողքին:

Հոգո՛վ մոտեցեք Ինձ:

Հեռո՛ւ վանեք ձեզանից աշխարհի ձգող գայթակղությունները:

Ես ձեր կյանքն եմ. ասել է թե` ձեր հոգու շունչը: Աշխատեք ավելի լավ հասկանալ նշանակությունը այս բանի` երբ փակվում, առանձնանում եք ձեր էության գաղտնի վայրում, որը միաժամանակ գաղտնի վայր է նաև Ինձ համար:

Ճիշտ է, որ Ես սպասում եմ շատերի սրտի մեջ, սակայն ափսոս, որ շատ քչերն են առանձնանում իրենց էության ներսում` Ինձ հետ հաղորդակցվելու համար:

ՈՒր հոգին է, Ես այնտեղ եմ:

Քիչ են նրանք, որ հասկանում են այս ճշմարտությունը: Արդարև, Ես յուրաքանչյուր մարդու էության մեջ եմ, սակայն մարդը այնքան է զբաղված զգայական աշխարհի մտացիր գործերով, որ չի կարողանում գտնել Ինձ:

Գիտակցո՞ւմ եք արդյոք, որ Ես ձեզ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ եմ հայտնում, ոչ թե կրկնում եմ արդեն հաճախ ասված իրողությունները:

Մտածեք Իմ բոլոր ասածների վրա:

Ձեր սեփական եզրակացություններին մի հանգեք, այլ պարզորեն ընդունեք իմ հայտնած ճշմարտությունները:

Դարեր շարունակ մարդիկ շատ մանրակրկիտ կերպով ասել են, թե ինչ են մտածում Իմ ճշմարտությունների մասին. սակայն այդպես վարվելով` սխալվել են մեծապես:

Դուք Ինձ նայեք: Իմ բառերը, Իմ խոսքերը ձեր բացատրության կարիքը չունեն:

Ես կարող եմ ըստ հարկի բացատրել դրանք ամեն մի մարդու:

Ինձ նայեք իբրև կենդանի իրականության. և թույլ տվեք, որ Ես իմ գործը կատարեմ ձեր մեջ:

Որևէ մի հոգու դարձի բերելն ու դեպի Ինձ առաջնորդելը հրաշալի բան է, բայց նրան Իմ խոսքերը մեկնաբանելը իրապես ավերում է առաջին գործի մեծությունը: Այդպես է նաև մարդու և Իմ հարաբերությունը. հոգու և Իմ, այսինքն` հոգու և Արարչի հարաբերությունը:

Իմ իրական հոգին է, որ հասկանում է մարդուն:

Դիտվել է՝ 1619

Մեկնաբանություններ