Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Լյուզյուդ բերանումըտ պահե, գըլյոխտ թակ չոտե

Լյուզյուդ բերանումըտ պահե, գըլյոխտ թակ չոտե
17.03.2025 | 14:16

Իմաստուն ասույթ է` լեզուդ փակ պահիր, որ գլխիդ հարված չիջնի։

Մեր հրեշդրակ վարչապետը, եթե լեզվից անմտածված չթռցներ, թե Արցախը Ադրբեջան է, այսինքն թուրքի առաջին պահանջը չկատարեր, մնացած տասնյակ պահանջները չէին ծնվի։

Թեմայից մի քիչ շեղվեմ` ձեր թույլտվությամբ։

Նոր էի ամուսնացել ու գնացել Ստեփանակերտ, սկեսուրս հարևանուհու հետ, մեկի մասին էր խոսում և ասաց` հրեշդրակ է, ընտեղ մարդ կա՞։ Հարևանուհին էլ հաստատեց։

Զարմացած մտածում էի, եթե հրեշտակ է, ուրեմն շատ բարի, արդար մարդ է, ինչու են ասում վատ մարդ է։

Հետո իմացա, որ հրեշդրակ նշանակում է սատանա։

Այնպես որ, արդարացիորեն նիկոլը այս տարիների ընթացքում վաստակեց հրեշդրակ անունը` հրեշի հոմանիշությամբ։

Յոթ տարվա հանցանքները երկու օր առաջ պարզաջրեց այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» սրբագրմամբ։

Իսկ Արարատ Միրզոյանը հանդես եկավ, որպես ազգակործան այդ փաստաթղթի փաստաբան։

Ասում են ` մի գիժ քարը գլորեց ձորը, հարյուր խելոք չկարողացավ հանել այնտեղից։

Մեր դեպքում, ամբողջ ազգը չի կարողանա այդ քարը հանել ձորից։

Մի ելք կա միայն` քարը գլորողներին քարի հետ գլորել ձորը, նոր եկողներն էլ թող հրաժարվեն և քարից, և գլորողների «հերոսական» որոշումներից։

Լսում եմ Արարատ Միրզոյանին ու զարմանում։

Ասում է ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը։

Հարցնում են` Ջերմուկի բռնագրաված տարածքներն էլ եք ճանաչու՞մ ադրբեջանական։

Ասում է` ոչ, հետո կլինի սահմանազատում, սահմանագծում և այդ հարցը կորոշվի։

Ա՛յ տղա, եթե քո սահմանները դեռ գծված չեն, հարևանիդ սահմանները գծված չեն, ի՞նչ տարածքի ամբողջականություն եք ճանաչում։

Նախ սահմանդ գծիր, սահմանդ։

Սա` մեկ։

Հաջորդ խելոք միտքը այդ տղայի։

Ասում է` Հայաստան֊-Ադրբեջան միջպետական սահմանի վրա երրորդ ուժ չպիտի լինի։

Քո սահմանների վրա կան և եվրադիտորդներ, և ռուսական սահմանապահներ։ Դու նրանցից շա՞տ ես վստահում թուրքին։ Հայը, երբ վստահել է այդ ցեղին` մորթվել է։ Դու քո ազգի պատմությունից դաս չե՞ս քաղել։ Դրանից բացի, եթե վաղը արցախահայության հավաքական վերադարձի հարցը լուծվի` ուրեմն քո համաձայնությամբ, Ադրբեջանը թույլ չի՞ տալու միջազգային խաղաղապահ ուժ տեղավորվի այդ սահմանին ու Արցախի տարածքում։

Ի՛նչ է, որոշել եք վերջին տապանաքա՞րը դնել Արցախի ու արցախցիների վրա։

Ասելիք շատ կա, բայց ասողին լսող չկա, որովհետև խոսքը ուշացել է, գործողության ժամանակն է, ժողովու'րդ։

Դեռ չխոսեցի Զանգեզուրի մասին ։

Այդ մասին էլ` վաղը։ Թե՞ արդեն զանգն էլ է ուշ։

Աստված մի արասցե։

Աննա ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 3268

Մեկնաբանություններ