Մարտի 22
Ինձ` ձեր մտերիմ բարեկամին է տրված ողջ Իշխանությունը: Այդ տրված է Ինձ Իմ Հոր կողմից, նշանակում է` Իմ մտերիմ բարեկամները իրավունք ունեն պահանջելու այն Ինձնից:
Չկա մի պահանջ, որ ես չկարողանամ կատարել: Մի ծաղիկ կամ հազար ոսկի. այս երկուսի տալն էլ շատ դյուրին է Ինձ համար:
Սակայն ձեր կարիքը ավելի շատ հոգևոր պահանջն է, որ կարողանաք շարունակել ու կատարել Իմ գործը:
Հոգևոր բոլոր պարգևները տրվում են սիրուց. թե’ ծաղիկը և թե’ ոսկին շնորհվում են սիրո պատճառով միայն. և տրվում են նրանց, ովքեր դրա կարիքը ունեն: Չէ՞ք տեսնում այս:
Ես մտածեցի ձեր մասին, և ահա մի գեղեցիկ կոկոն բացվեց. դուք Իմ այդ մտածումը զվարթության ու ժպիտի վերածեցիք` ձեր սիրելիների համար:
Այդ զվարթությունը ձեզ առողջություն պարգևեց: Իսկ առողջ լինելը նշանակում է` ավելի շատ գործ կատարել Ինձ համար. այդ նշանակում է` ինձ համար շահված ավելի հոգիներ: Այսպես շարունակվում է հարատև մատակարարումը Ինձնից ձեզ. իսկ ձեզնից` ուրիշներին. բայց մի պայմանով` կարիքը պետք է հոգևոր լինի: