BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ճանաչեք ինձ

Ճանաչեք ինձ
24.03.2025 | 00:10

Մարտի 24

Ես Այստեղ եմ:

Մի’ ջանացեք գալիքը իմանալ:

Գթասրտությունից ելնելով է, որ այն ծածկել եմ ձեզնից:

Հավատքն այնքան անգին հարստություն է, որ չի կարելի նրան փոխել կամ նրան զոհելու գնով` գիտություն ձեռք բերել:

Այնուհանդերձ, հավատքը հիմնված է Ինձ ճանաչելու գիտության վրա:

ՈՒրեմն իմացեք, որ այժմ բնավ էլ ապագան իմանալու ժամանակը չէ, ոչ էլ` անտեսանելի աշխարհից հայտնություններ ստանալու. այժմ լավ է, որ դուք ստանաք` Ինձ ճանաչելու գիտությունը, ինչը կսովորեցնի ձեզ ամեն բան` միաժամանակ դառնալով հիմքը ձեր հավատքի:

Դիտվել է՝ 1318

Մեկնաբանություններ