BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Հետաքրքիր մանրամասները հայտնաբերվել են Քենեդիի սպանության փաստաթղթերում

Հետաքրքիր մանրամասները հայտնաբերվել են Քենեդիի սպանության փաստաթղթերում
24.03.2025 | 21:58

Ամերիկացի լրագրող Բեն Նորտոնը, սոցիալական ցանցերում, ավելի քան 80 հազար գաղտնազերծված փաստաթղթերից մեկի սքրինշոթն է տեղադրել:

Փաստաթղթից հետևում է, որ.

Կենտրոնական Հետախուզական Վարչությունն ավելացրել է թունավոր նյութեր կուբայական շաքարի մեջ, որը տարիներով արտահանվել է ԽՍՀՄ:

ԿՀՎ-ն «աջակցել է նախկին նացիստներին», Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում(ГДР-) ում թունավորելով կովերին, ինչպես նաև թունավոր նյութեր են ավելացրել օճառի, մանկական կաթի և սննդի մեջ:

Այս ամենից կարելի է ենթադրել,թե ինչով են զբաղվում Ամերիկյան բիոլաբորատորյաները` ցրված ամբողջ Աշխարհում:

Հետևաբար ՀՀ-ում գտնվող և գործող ամերիկյան բիոլաբորատորյաները իրենցից ներկայացնում են սպառնալիք ազգային անվտանգությանը, հատկապես կենսաանվտանգությանը:

Այս փոքրիկ օրինակն անգամ ապացուցում է, որ գլոբալիսների համար չկա ոչ մի բարոյական արգելք և նրանք հանուն իրենց շահերի և նպատակների իրագործման ի վիճակի են գյուղմթերքի, տնտեսական և կենցաղային ապրանքների միջոցով գաղտնի ձևով թունավորել տարբեր պետությունների մարդկանց թույներով, հիվանդությունների հարուցիչներով և այլ տեսակի նյութերով:

Պատահական չէ, որ այսօր Հայաստանում տարածված են օնկոլոգիական տարբեր հիվանդություններ, քաղցկեղի տեսակներ:

Չչարի կամակատարները ՀՀ-ն դարձրել են փորձադաշտ, իսկ քաղաքացիներին` փրձարկվող առնետների:

Արսեն ԲԱԼՈՒՆՑ

Դիտվել է՝ 1069

Մեկնաբանություններ