Մարտի 27
Հանգստացի՛ր Իմ մեջ, միանգամայն հանդարտ՝ ՍԻՐՈՒՅՍ մեջ, և զորացած՝ ՈՒԺԻՍ մեջ:
Մտածի՛ր միայն, թե ինչ է նշանակում տիրացած լինել մի ՈՒԺԻ, որ ավելի մեծ է, քան երկրավոր որևէ զորություն, մի ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, որ ավելի մեծ է և ընդունակ, քան որևէ երկրային թագավորի ունեցվածքը:
Ոչ մի գյուտ, ոչ մի էլեկտրական ու մագնիսական ուժ, ոչ էլ ոսկին կարող են կատարել մեկ միլիոներորդ մասն այն բանի, որ դու կարող ես անել ԻՄ ՀՈԳՈՒ ՈՒԺՈՎ:
Առա՛ջ գնա, դու դեռ հազիվ ես սկսել նոր կյանքը: Մշտապես ուրախ լինելը քո նշանաբանը թող լինի: