Չէի շտապի մեկ հեռախոսազանգով պայմանավորված պնդել, որ ամերիկյան կողմը Հարավային Կովկասում սկսելու է ակտիվություն ցուցաբերել կամ հայ-ադրբեջանական պայմանագիրը ստորագրելու միջնորդ լինել:
Առավել կարևոր է հետևել այլ հեռախոսազանգերին և զարգացումներին, որոնք տեղի են ունենում Պուտինի և Թրամփի միջև, որոնք նոր իրողություններ են ձևավորում աշխարհում: Մեր մասով ավելի շատ բան կախված է լինելու Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների դինամիկայից, դրանց դրական կամ բացասական զարգացումներից:
Իհարկե Թրամփը կարող է փորձել խաղաղության պայմանագրի միջնորդ լինել, բայց դրա համար մի շարք հանգամանքներ կան և դրա մասին գրել եմ այստեղ՝ https://www.facebook.com/share/18zZh8kYq5/?mibextid=wwXIfr :
Միացյալ Նահանգները բալանսավորող և զսպող գործոն էր հանդիսանում Հարավային Կովկասում իր ներկայությամբ, փափուկ ուժի առկայությամբ, ՆԱՏՕ-ում ծանրակշիռ դերակատարությամբ, Ռուսաստանի հետ մրցակցությամբ:
Հիմա բոլոր այս գործոնները չկան և ԱՄՆ-ը նոր գործիքակազմ պետք է մշակի ազդեցության պահպանման և բալանսավորման համար:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ