Մարտի 29
Ես կհատուցեմ Իմ ներկայությունը փնտրելու քո ջանքը: ՈՒրախացի'ր ու ցնծա՛:
ՈՒրախությունը և քաջությունը ի զորու են հաղթահարելու բոլոր դժվարությունները: Սակայն անհրաժեշտ է կարևորները կատարել առաջնահերթ կարգով:
Փնտրի'ր Ինձ, սիրիր Ինձ, ուրախացիր Ի'մ ներկայությամբ.
Ես քո առաջնորդն եմ. ո'չ մի վտանգ չի կարող ահաբեկել քեզ:
Հարատևի'ր:
Կարողացիր հասնե'լ ու մնա'լ Իմ զորության մեջ:
Ես ավելի շատ եմ զգում քո կարիքը, քան թե դու` Իմ: Այժմ մաքառի'ր ու առա'ջ քայլիր` ի սեր Ի'նձ:
Կարո՞ղ ես առանձնացած կյանք ապրել:
Առանձնացած` Ի'նձ հետ: Թեև աշխարհի մեջ, բայց Ի'նձ հետ մեկուսի:
Քո գաղտնածածուկ առանձնացումներից հետո կարող ես մտնել աշխարհ` ազատելու ու փրկելու ուրիշներին: