«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ,
թե ամեն ոք, որ մեղք է գործում
մեղքի ծառա է»:
(Հովհաննես, 8.24)
Ապրիլի 1
Իմացեք, Իմ որդիներ, որ դուք շատ բան դեռևս չեք սովորել: Շուտով, շատ շուտով դուք կատարելապես կտիրապետեք Իմ ուսուցմանը, իսկ այնուհետև Իմ զորությամբ և Իմ միջոցով կկարողանաք կատարել ամեն ինչ:
Նույն բանը չպատահե՞ց Իմ աշակերտների հետ:
Նրանք վախեցած ու թերահավատ հետևորդներ էին, իսկ հետո Իմ զորության շնորհիվ դարձան առաջնորդներ, բժշկողներ, հաղթողներ:
Ողջ գիտությունն Իմն էր` տրված Հորս կողմից:
Այն Իմն էր նաև երկրի վրա եղած ժամանակ` Իմ մարդեղության տարիներին:
Անշուշտ, հասկանում եք այս բանը. կարծում եմ` հասկանում եք:
Հազարավոր քրիստոնյաներ, որոնցից շատերը Ինձ չէին տեսել, իրենց մահվան մատնեցին` առանց դրա հանդեպ երկյուղ ունենալու:
Եթե Ես չլինեի Աստծո Որդի, ով կրեց ողջ ծանրությունը մարդու մեղքի. կամավոր կերպով, կամքի վերջին լարումով մինչև վերջ կրեց ծանրությունը ահավոր դառնության:
Ի՞նչ եք կարծում, այդ դեպքում, ո՞վ կլինեի Ես:
Ես կարճ ժամանակով վարագուրվեցի Աստծո տեսողությունից` մեղավոր մարդու հետ նույնանալով. ասում եմ կրկին` եթե Ես Աստված չլինեի ու կրեի այդ տառապանքը, այդ դեպքում Ես սոսկ մի սովորական մահկանացու կլինեի: