Հայտնի է, որ Հայաստանում Գերմանիայի դեսպանության հիմնական գործառույթը` ՀՀ քաղաքացիների իրավունքների և հիմնարար ազատությունների ոտնահարումն է: Հիմնական գործառույթից զատ, դեսպանությունն իրականացնում է Գերմանիայի պաշտոնյաների, օրինակ, Գերմանիայի նախագահի, սպասարկուի պարտականությունները:
Վերջերս Հայաստան (այնուհետև` Ադրբեջան) էր ժամանել Գերմանիայի նախագահը: Վերջինիս Հայաստան ժամանելու ՄԻԱԿ դրական կողմն այն էր, որ նրա այցելության օրերին Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը, իր ողջ կազմով, նախագահին էր սպասարկում, հետևաբար, մի քանի օրով զերծ մնաց իր հիմնական գործառույթից: Այսինքն, մի քանի օր շարունակ ՀՀ քաղաքացիների իրավունքների և հիմնարար ազատությունների ոտնահարումը դադարեցվել էր:
Սա հիասքանչ լուր է:
Ստացվում է` եթե գերմանացի պաշտոնյաները հաճախակի Հայաստան այցելեն, ՀՀ քաղաքացիները կկարողանան ազատ շնչել:
Հիշեցնեմ` տարիներ շարունակ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունն անհասանելի էր քաղաքացիների համար, դեսպանություն այցելության համար հերթը վաճառվում էր: Այժմ Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը, ամենայն հավանականությամբ, Գերմանիայի ԱԳՆ-ի (Auswärtiges Amt), վերջինիս նախարար Աննալենա Բերբոքի (Annalena Baerbock), կանցլեր Օլաֆ Շոլցի (Olaf Scholz) հովանու ներքո զբաղվում է ՀՀ քաղաքացիների ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՄԲ, վերջիններիս իրավունքների և հիմնարար ազատությունների ոտնահարմամբ:
Կաչեն ՀԵՔԻՄՅԱՆ