Ապրիլի 15
Հնազանդվեք Իմ հրամաններին, նրանք աստիճաններն են այն բարձունքի, որ ձեզ հաղթության են տանում: Ինչ էլ որ պատահի, հանգիստ ու անխռով եղեք, ոչ մի բանից մի խառնվեք իրար:
Լռությանը վերադարձեք` վերստիին ձեռք բերելու համար խաթարված խաղաղությունը, երբ կորցրել եք այն թեկուզ մի կարճ ժամանակով: Այդպես վարվելով` ավելի մեծ արդյունքի կհասնեք, քան մի ամբողջ օրվա թափած ջանքով: Ամեն դեպքում. ամեն ինչի գնով դուք ձեզ հանգիստ պահեք: Ես` ձեր Փրկիչը, մարդու տեսածի պես չեմ տեսնում:
Երբեք անբավարարվածություն մի ունեցեք որևէ մի գործի համար: Այստեղ ամեն գործ կատարվում է Իմ Հոգու զորությամբ, որը կարող է իրականանալ ամենահեզերի ու խոնարհների միջոցով:
Իմ Հոգու ուզածն է, որ լինեն չխցանված խողովակներ: Ազատագրվեցեք ձեր «ես»-ից, և ամեն ինչ լավ կլինի:
Աղոթեք ամեն ինչի համար. բայց երբեմն ձեր աղոթքը կենտրոնացրեք մի քանի կարևոր խնդիրների վրա, մինչև որ նրանք կատարվեն:
Ես հսկում եմ ձեզ:
Ձեր ամեն օրվա, անգամ ամեն ժամի համար, կտամ անհրաժեշտ զորությունը, որ կատարեք գործը: Հանցանքը ձերն է, եթե ուժ չեք ստանում և այդպես ձախողում եք գործը: