«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Աշխարհում ոչ մի այլ էթնիկ խումբ չէր հանդուրժի նման ռեժիմ, նման նվաստացում

Աշխարհում ոչ մի այլ էթնիկ խումբ չէր հանդուրժի նման ռեժիմ, նման նվաստացում
29.05.2025 | 19:19

Թույլ տվեք կրկին բացատրել, թե ինչպես է Հայաստանը անհետանալու։

1) 300 000 ազերի կգան այստեղ ապրելու։ Այս խունտան լեռներից ավելի շատ ոստիկաններ կբերի՝ մարդկանց ծեծելու և բողոքի ցույցերը ճնշելու համար։

2) Հայաստանում հաստատվելուց հետո նրանք կպահանջեն փոխհատուցում կորցրած գույքի համար։

3) Ադրբեջանական և հայ բնակչության միջև հակամարտություններ կսկսվեն։ Պատերազմի հիշողություններ, սպանված հարազատներ, վրեժխնդրության կոչեր։

4) Թուրքիան և ադրբեջանցիները կհայտարարեն, որ Հայաստանը չի կարող երաշխավորել իրենց անվտանգությունը և կներխուժի Հայաստան, ինչպես որ ներխուժեցին Սիրիա։

5) Հայերը խուճապահար կփախչեն Սյունիքից և մնացած Հայաստանից։ Նրանք կդառնան պետություն չունեցող էթնիկ խումբ, ինչպես ասորիներն ու քրդերը։ Ամենացավոտ մասը՝ մենք դրան արժանի ենք։ Աշխարհում ոչ մի այլ էթնիկ խումբ չէր հանդուրժի նման ռեժիմ, նման նվաստացում, առանց նույնիսկ ինքնապահպանման բնազդ ունենալու։

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1231

Մեկնաբանություններ