Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Մնացական Սաֆարյանը դատվելու է

Մնացական Սաֆարյանը դատվելու է
11.07.2025 | 10:53

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Մնացական Սաֆարյանը հայ ժողովրդի անունից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սկզբունքը ոտնահարող հայտարարությամբ է հանդես եկել։

Նա կատարել է արարք, որի համար լիազորված չի եղել Սահմանադրությամբ ու օրենքներով։

Մնացական Սաֆարյանը դատվելու է։

Մենուա ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Հ.Գ.

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 6․ Օրինականության սկզբունքը

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ