Մտածե՞լ եք, թե ինչու է գրիչ գողացող նեռը փորձում ամեն կերպ հասնել Մայր Տաճար և իր կամակատար համակարգով խուզարկել Մայր Աթոռը։
Այո՛ և էլի այո, նպատակը մեկն է՝ կատարել իր տերերի այն է ադրբեջանաթուրքական ծրագրի ևս մի մասը: Չարիքն ուզում է հասնել Մայր Տաճար մի նպատակով՝ գողանալու և ոչնչացնելու՝
Սուրբ Գեղարդը,
Գրիգոր Լուսավորիչի Աջը,
Տիրոջ Կենաց Փայտի մասունքը,
Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը,
Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը,
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը,
Սկևռայի մասանց պահարանը:
Փորձ է անելու վերջնականապես իրագործել ծրագիրը՝ ոչնչացնելով հազարամյա մեր հենասյունը՝ Եկեղեցին:
Ինքնակազմակերպվեք և պատրաստ եղեք սիրելի հավատավոր Հայ ժողովուրդ, նա անելու է այդ ծրագիրը՝ չարի ծրագիրը:
Այսօր կլինի դա, թե վաղը, թե օրեր անց միևնույն է, կանգ չի առնելու իր դավադիր ծրագրից:
Մեզ հավատավոր և պայքարող ժողովրդին մի բան է մնում անել՝ արթուն և պատրաստ մնալ դիմակայելու այս դավադրությանը:
Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէ՜ր, եւ զգործս ձեռաց մերոց յաջողեա՜ մեզ: Ամէն:
Աստված մեզ պահապան և օգնական:
Հայկ ՄՈՎՍԻՍՅԱՆ