Մի շատ պարզ, ավելին, պարզունակ հարց ունեմ քպ առաջամարտիկներին, նաև հորդոր-խնդրանք՝ մեկնաբանություններում չշռայլել իրենց բնորոշ «ոսկեղենիկ» բառապաշարը՝ ստորաքարշության և դեմագոգիայի զինանոցը՝ «շքեղությամբ ու հմայքով»:
Երբ տարիներ առաջ դպրոցական ծրագրերից հերոսաբար դուրս թողեցիք Հայ եկեղեցու պատմություն առարկան, ձեր թիրախում դարձյալ Գարեգին Բ կաթողիկո՞սն էր՝ կուսակրոնությունը խախտելու մեղադրանքով, «ահաբեկիչ» սրբազան հայրերը, թե՞ հայ ժողովրդի հազարամյա ամենազոր հիմնասյուներից մեկը՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին:
Չէ՞ որ ձեզանից շատերը երդվում են, երկինք-գետին, որ Հայոց եկեղեցու նվիրյալներ ու հետևորդներ են, նույնիսկ. որպես հավատավոր քրիստոնյա, հավակնում են «չուլաններու» կնքահայր կարգվել:
Իսկ հնարավո՞ր է, որ ի թիվս առաջին դասարանցիների կառավարության չզեկուցվող բազմաթիվ հարցերի արդեն աշխարհասփյուռ և համայն հայության համար նշանակել եք Ամենայն հայոց նոր կաթողիկոս, ուղղակի տարածաշրջանային անվտանգության նպատակներով, ինչպես նաև Խաղաղության ղազագրի ստորագրման շահերից ելնելով, առայժմ չեք հրապարակում:
Հիշեցում. Խաչը շրջելիս սուր է դառնում։
Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ