Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Տիրոջ բլուրները

Տիրոջ բլուրները
18.11.2025 | 21:59
Նոյեմբերի 19
Աչքերս դեպի լեռները բարձրացրի, որտեղից ինձ օգնություն
պիտի գա: Ինձ օգնություն պիտի գա Տիրոջից, որ ստեղծեց
երկինքն ու երկիրը (Սաղմոս, ՃԻԱ, 2):
Այո՛, աշխարհի փոքրություններից, խառնաշփոթ ու փնթի աղմուկներից, խաբեություններից ու պատրանքներից բարձրացրեք ձեր աչքերը` տեսնելու համար Տիրոջ Բլուրները: Խեղճության թավուտներից բարձրացրեք ձեր աչքերը` սպասելով Տիրոջ օգնությանը:
Տկարության ժամին բարձրացրեք ձեր աչքերը և նայեք Տիրոջ բլուրներին:
Այս հեռապատկերը շարունակ աչքի առջև ունենալով` վարժեցրեք ձեր հայացքը այդ սքանչելի հայտնությունը տեսնելու:
Այնպես արեք, որ կարողանաք հետզհետե է՛լ ավելի պարզել ձեր տեսության դաշտը, սովորեք օրըստօրե ավելի հեռուն տեսնել, այնքան` մինչև որ հեռավոր կատարները ձեզ ընտանի դառնան:
Տիրոջ բլուրները:
Սքանչելի բլուրները, որտեղից ձեր օգնությունն է գալիս: Ծարավից տոչորվող հողը բլուրներին է նայում, անձկությամբ սպասելով նրա գետերի ու առվակների կարկաչին, որ հագեցում ու կյանք պիտի պարգևի իրեն:
Այդպես էլ դուք նայեք բլուրներին:
Այդ բլուրներից է գալիս ձեր օգնությունը:
Օգնությունը Տիրոջ, որ ստեղծեց Երկինքն ու Երկիրը:
Դիտվել է՝ 1547

Մեկնաբանություններ