Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Տառապեք ազատելու համար

Տառապեք ազատելու համար
23.11.2025 | 21:59
Նոյեմբերի 24
Օրվա մեջ պատահող իրադարձություններն ընդունեք իբրև գործեր, որ կարող եք կատարել Ինձ համար:
Եթե այդ ոգով շարժվեք, ապա ձեր արած բոլոր գործերը օրհնված կլինեն Իմ կողմից:
Այսպես օրվա ծառայությունը Ինձ մատուցելով` դուք մասնակից կդառնաք Իմ կյանքի գործին և կօգնեք Ինձ` փրկելու Իմ աշխարհը:
Կարող է այնպես լինի, որ դուք չտեսնեք այդ, սակայն ուրիշների համար զոհվելու պատրաստակամությունը փրկարար է:
Բայց քանի դեռ մարդը այս աշխարհում է, այս ճշմարտությունը նրա համար անհասանելի է մնում:
Դիտվել է՝ 877

Մեկնաբանություններ