Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Անկիրթ մարդկային զանգվածին հեշտ է խաբել ու մոլորեցնել

Անկիրթ մարդկային զանգվածին հեշտ է խաբել ու մոլորեցնել
10.04.2025 | 13:32

Երևանում տասնյակ հեռուստաալիքներ են, փոխում ես ալիքները, գրեթե ամենուր մշակութային աղբ է։ Դա այն դեպքն է, երբ քանակը որակ չի տալիս։ Դրանք փուչ, անիմաստ հեռուստասերիալներ, գռեհիկ հումոր, տափակ հեռուստազրույցներ և եթերում ճաշ եփել են ցուցադրում։ Հայաստանի հիմնական ողբերգությունն այն է, որ հանրակրթական դպրոցներում աշակերտներին գիտելիք են տալիս, սակայն մտածել չեն սովորեցնում, հեռուստատեսությամբ անտիմշակույթ են հրամցնում, և այդ ամենի հետևանքով ձևավորվել է չտրամաբանող, անճաշակ, անկիրթ մարդկային զանգված, որին հեշտ է խաբել ու մոլորեցնել։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4201

Մեկնաբանություններ