Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Սպիտակ տանը լավ գիտեն՝ առանց Պուտինի այդ հարցը չի լուծվի

Սպիտակ տանը լավ գիտեն՝ առանց Պուտինի այդ հարցը չի լուծվի
05.03.2025 | 17:00

Трамп попросил Путина выступить посредником на ядерных переговорах с Ираном, в Кремле сообщили, что готовы способствовать решению проблем между Ираном и США мирным путем.

Как сообщает Bloomberg, Трамп напрямую сообщил об этом президенту Путину в телефонном разговоре в феврале, а высокопоставленные должностные лица его администрации обсудили этот вопрос со своими российскими коллегами на переговорах в Саудовской Аравии несколько дней спустя.

Այս տարվա հունվարին կնքված ՌԴ-Իրան ռազմավարական համագործակցության պայմանագիրը, իմ դիտարկմամբ, կարող է մեր տարածաշրջանում վերածվել գերակա-թելադրող գործոնի: Այս հանգամանքը հասկանում է ԱՄՆ-ի նոր պրագմատիկ կառավարությունը: Թրամփը խոստացել էր կարգավորել Իրանի հետ խնդիրները և հատկապես երեք տասնամյակ ձգվող իրանական միջուկային զենքի հետ կապված գորդյան հանգույցը: Եվ ահա առաջին քայլը: Սպիտակ տանը լավ գիտեն, որ առանց Պուտինի այդ հարցը չի լուծվի և ճիշտ քայլ են արել: Կրեմլը ևս դրական-կառուցողական է տրամադրված և պատրաստ է միջնորդական առաքելությանը: Սա շատ կարևոր և դրական գործոն է Հայաստանի շուրջ անվտանգային և կայուն միջավայրի ստեղծման առումով: Իսկ փորձանքագետները ձգտում էին կտրել ռուսական «խորտակվող նավի» հետ կապող պարանը, երկարացնել այդ պարանը, տանել հասցնել Բրյուսել և անհասկանալի հարթակում անհասկանալի բանակցություններ վարել: Մեկ անգամ ևս համոզվում եմ, որ ՀՀ անվտանգության բանաձևը 3+3 ձևաչափում է:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 3124

Մեկնաբանություններ