Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գիտելիքն է այն տրամպլինը, որի վրա կառուցվում է երկրի տնտեսական ու ռազմարդյունաբերական հզորությունը

Գիտելիքն է այն տրամպլինը, որի վրա կառուցվում է երկրի տնտեսական ու ռազմարդյունաբերական հզորությունը
12.04.2025 | 12:23

Տարբեր մեծ ու փոքր և, առաջին հերթին, հզոր ու ունիվերսալ քաղաքակրթությունների պատմությունը ցույց է տալիս, որ նրանց վերելքներն ու անկումները միարժեքորեն կապված են եղել նրանցում տգիտության և գիտելիքի փոփոխության տենդենցների հետ։

Առաջընթաց ասվածը մշտապես ուղեկցվել է տգիտության նվազումով և գիտելիքի աճով, իսկ անկումը, հակառակը՝ տգիտության աճով և գիտելիքի նկատմամբ հարգանքի նվազումով։

Նույն տենդենցները պայմանավորել են նաև մարդկանց վերաբերմունքը կրթական համակարգի նկատմամբ, որը, մեծ հաշվով, գիտելիքի հիմնական աղբյուրն է և այն տրամպլինը, որի վրա կառուցվում է երկրի տնտեսական ու ռազմարդյունաբերական հզորությունը։

Ճիշտ է նաև հակառակ կապը. եթե ուզում ես իմանալ, թե ո՞րն է երկրում իշխող դոմինանտ ուժը, ապա նայում ես նրա հզորության և կրթական համակարգի վիճակին։

Եթե դրանք գտնվում են անբավարար վիճակում և ավելի վատանալու տենդենց ունեն, ապա տվյալ երկրում միարժեքորեն իշխում է տգիտությունը, իսկ հակառակ դեպքում՝ հարգանքը գիտելիքի նկատմամբ։

Կարող է նաև երկիրը գտնվել գոյություն քարշ տալու ռեժիմում, առանց էական հզորության, որն էլ կնշանակի, որ կրթական համակարգը գտնվում է անտերության վիճակում՝ իներցիայով մի կերպ գլորվելով դեպի անհայտություն։

Այս վերջին դեպքի համար հատկանշական է նաև երկրում ցածրորակ կրթական հաստատությունների թվի կտրուկ աճը՝ «համալսարաններ» երկրի բոլոր պատեհ ու անպատեհ անկյուններում։

Շատ հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ խորհրդային կախյալ տեսակի պայմաններում համալսարանների թիվը փոքր էր, իսկ արդյունաբերական ձեռնարկությունների թիվը՝ շատ ու ներկա անկախության պայմաններում էլ՝ հակառակը։

Անկասկած է նաև, որ նման բնույթի կախյալ վիճակն ու մեր տեսակի անկախությունը իմաստային նոր ու թարմ մեկնաբանումների կարիք ունեն։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2590

Մեկնաբանություններ