Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Էսօր որդու ծնունդն է, պետք է անպայման չամիչով փլավ սարքել

Էսօր որդու ծնունդն է, պետք է անպայման չամիչով փլավ սարքել
06.01.2025 | 09:37

Հարևանները չամիչով փլավ էին սարքել, ձուկ էին սարքել. ինքը սիրտ չուներ, ոչ մի բան էլ չէր սարքել, առավոտվանից կանգնած էր պատին ամրացրած սրբապատկերի առաջ, ինչպես ամեն օր էր անում։ Տիրամոր նկարի ներքևում պատն աղոթքից մաշվել էր, ներկը թափել էր։ Էնքա՜ն ցավ կար Տիրամոր հայացքում․․․

Աչքերի մեջ ուշադիր նայելու համար՝ գլուխը մոտեցրեց ու․․․ մի պահ ընկրկեց։ Չէ, դա Տիրամոր նկարը չէր, հայելի էր։

Բայց շատ չզարմացավ։ Գնաց, պահարանի վրայից վերցրեց որդու նկարը՝ զինվորական շորերով, բերեց ու սոսնձով ամրացրեց հայելու ներքևի անկյունում։ Հետո էլի երկար ու ուշադիր նայեց հայելու մեջ. ծերացել էր Տիրամայրը, մի տարում լրիվ սպիտակել էր, իսկ որդին նույնն էր մնացել։ Սրանից հետո, միշտ, հենց նայի Տիրամոր հայելու մեջ, որդին իր գրկում ա լինելու, ինչպես նորմալ սրբապատկերներում։

Ուրեմն՝ էսօր որդու ծնունդն ա։ Չէ, պետք ա անպայման չամիչով փլավ սարքել․․․

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9000

Մեկնաբանություններ