Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՆ ԱՌԱՆՑ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ՞

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՆ ԱՌԱՆՑ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ՞
09.12.2011 | 00:00

«Վերջին մեկուկես տասնամյակում, մոտավոր տվյալներով, երկու միլիոն քրիստոնյա ազգաբնակչություն դուրս է եկել Մերձավոր Արևելքից: Այս երևույթն ուշադրության է արժանանում աշխարհի տարբեր հետազոտական կենտրոնների կողմից, Սարկոզին այն որակել է որպես կրոնական զտում»:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ` դիտարկելով Մերձավոր Արևելքի հայկական համայնքների անհետացման խնդիրը:
Նրա խոսքով` վերջին շրջանի աշխարհաքաղաքական զարգացումները Մերձավոր Արևելքում ակնառու են դարձրել իսլամամետ ծայրահեղական կազմակերպությունների ուժեղացումը, քրիստոնյաների նկատմամբ բռնությունները: Թուրքիան այս փոփոխությունների ընթացքում կարողացել է ուժեղացնել իր դիրքերը արաբական աշխարհում, ինչը, ըստ բանախոսի, ավելի կուժեղանա, եթե տեղի ունենա Ասադի կառավարության անկում, և իշխանության գան նոր իսլամամետ ուժեր: «Պետք է պատրաստ լինել զանգվածային արտագաղթի, ինչպես նաև մեր հայրենակիցների ներգաղթին, ինչի համար չունենք բավարար միջոցներ»,- ասաց նա` առաջարկելով խնդրի լուծման համար մինչ այժմ կիրառված տարբերակ: Ամերիկայի Միացյալ Նահանգները խոշոր միջոցներ է տրամադրում ներգաղթողների կլանումն իրականացնելու համար: Բանախոսի կարծիքով` նրանք շահագրգռված կլինեն այդ գումարների մի փոքր մասը Հայաստանին տրամադրելով` ներգաղթողների ընդունումը կազմակերպելու համար: «Կարծում եմ` սա այն տարբերակն է, որի մասին պետք է մտածել և իրականացնել»,- ասաց նա:
Նշենք, որ ներկայումս Սիրիայում ունենք 60-70-հազարանոց հայկական համայնք: Խոշոր հայկական համայնքներ կան նաև Հալեպում, Դամասկոսում, իսկ քրիստոնյաների ընդհանուր թիվը մերձավորարևելյան երկրներում 10-12 միլիոն է:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ