Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

ՈՒժեղ քաղաքական գործիչների կուսակցությո՞ւն

ՈՒժեղ քաղաքական գործիչների կուսակցությո՞ւն
04.05.2012 | 00:00

Քարոզարշավն այսօր կավարտվի: Անսպասելիություններով այն առանձնապես հագեցած չէր: Բայց եթե փշե պսակի նոմինացիա լիներ, ապա ՕԵԿ-ը հաստատ հավակնելու էր: Եվ չնայած այն հանգամանքին, որ ՀԱԿ-ը (մնացյալի «քողին տակ») հայտարարել էր, որ իր «մահացու թշնամին» ՀՀԿ-ն է, իրականում ՕԵԿ-ը գամվեց խաչին: Թե՛ աջից, թե՛ ձախից, թե՛ դաշնակցականներից, թե՛ ՀԱԿ-ից, թե՛ բոլոր կարգի «կցորդ» փորձագետներից, լրատվամիջոցներից: Ընդ որում, անչափ հետևողական ու խիստ անքուն ձևաչափով: Այդ կլոունադային հետևողների համար անչափ հետաքրքիր էր. արդյո՞ք ՕԵԿ-ի նյարդերը տեղի են տալու այդքան «սկորոպոստիժնո» մշակվող սև փիարի առջև` հարամելու սկսված բավականին գրագետ, նոու-հաուներով հագեցած, մոբիլ քարոզարշավը: Ոչ մի անգամ անչափ ինտենսիվ քարոզարշավ վարող Արթուր Բաղդասարյանի դեմքին չնշմարվեց «աբիժնիկության դիլխորությունը», պատասխան տալու «անզուսպ բարդույթը», խաղերի մեջ մտնելու ընդհատակյա մոլուցքը. «այո՛»-ն «այո» մնաց, «ոչ»-ը` «ո՛չ»: ՕԵԿ-ը մնաց ազատական գաղափարների իր դաշտում, սոցիալական հարցերի լուրջ փաթեթով, արածի` 200 օրենսդրական նախագծերի «ծածկույթում». ընդ որում, կոնկրետ և իրականանալի առաջարկների, հանրության առավել անպաշտպան խավերի նկատմամբ բավականին պրագմատիկ հետաքրքրությամբ: Արթուր Բաղդասարյանը ողջ ընթացքում զարմացրեց գրագետ խոսք կառուցելու, այն արգումենտացնելու կարողությամբ, ստոիկ պահվածքով, մարդկանց, ժողովրդի հետ կենդանի հարաբերություն ստեղծելու, տրիբունի անհողդողությամբ` ապացուցելով, որ ՕԵԿ-ն ամենա«ժիվոյ» ուժերից մեկն է այս խաղում, և զուր են «գուշակ-պայծառատեսների» բոլոր կարգի սև մոգությունները: ՕԵԿ-ն այս ընտրություններում ևս մեկ անգամ ապացուցեց շատերիս ուղղակի «գետնին տապալած» Մարի Յովանովիչի միտքը, որն առնչվում էր Հեղինե Բիշարյանին. նա ուժեղ քաղաքական գործիչ է: Տարածելով այդ միտքը ՕԵԿ-ի երկյակի վրա (չմոռանանք, որ քաղաքական անչափ հետաքրքիր հայտ ներկացրեց նաև ՕԵԿ-ի համամասնական ցուցակի երրորդ «մայկան»` Արմեն Երիցյանը, և այնպիսի զգացում կա, որ նա իր «վերջնական» խոսքն ՕԵԿ «գետնին» վրա դեռ չի ասել), ասենք` ՕԵԿ-ը քաղաքական պայքար տարավ այս փուլում, ի տարբերություն մնացյալ խաղացողների, այդպես էլ «անհայտ ծագման» խաղերի:

Ապա և, Մարիի՞ միտքը, թե՞ այս ընտրությունների սպեցիֆիկան էին պատճառը (Հեղինե Բիշարյանը թիվ 12 ընտրատարածքում միանձնյա ֆավորիտ է այսօր. այդ են ապացուցում մեր զրույցներն ու հարցումները` Շենգավիթի, որտեղից նաև տողերիս հեղինակն է, բնակիչների, ժողովրդի հետ. վերջիններս անչափ ոգևորված են, որ, ի վերջո, իրենց ընտրատարածքում նորմալ, խոսելու, պայքարելու ընդունակ, ոչ «օլիգոպոլիկ», ոչ օդիոզ, իրենց մասին մտածող, հետն էլ ուժեղ կին ու քաղաքական գործիչ է դառնալու պատգամավորը), որ Հեղինե Բիշարյանը և ՕԵԿ-ն այս քարոզարշավին ապացուցեցին, որ քաղաքականությունը թեև բարդ, բայց իրենց հասանելի, իրենց համահունչ «արվեստ» է:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ