Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Քննություն բռնեցին

Քննություն բռնեցին
06.06.2008 | 00:00

Մինչ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանին օրերս սույն կառույցի ղեկավար նշանակելը երկրի նախագահը լուրջ կամուկացի մեջ էր. վերամիավորե՞լ մաքսային և հարկային գերատեսչությունները, թե՞, այնուամենայնիվ, թողնել որպես առանձին կառույցներ։ Ըստ էության, վերջին մեկուկես ամսում Սերժ Սարգսյանը մաքսայինին և դրա ժամանակավոր պաշտոնակատարին փորձնական ժամանակ էր տվել, որպեսզի վերջիններս ապացուցեն օրենքի շրջանակներում համեմատաբար «մաքուր» աշխատելու իրենց կարողությունը։ Փաստորեն, հայրենի «տամոժնիկները» կարողացան քննություն բռնել և վաստակեցին այսուհետ ևս առանց կցորդի յոլա գնալու իրավունքը։ Բնականաբար, այս հարցում ծանրակշիռ դեր խաղաց վերջին երկու ամիսներին մաքսայինի գործունեությանն ուղղված բավականին լուրջ PR-ը, այդ թվում՝ գործարար շրջանակների կողմից, որոնք առիթը բաց չէին թողնում հանրության ականջը կաթեցնելու, թե մաքսայինը սկսել է առանց ստվերային «մաքսի» աշխատել։ PR-ը, ինչպես տեսնում ենք, հասավ նպատակակետին առանց լուրջ տնտեսաքաղաքական վերադասավորումների, քանի որ նորանշանակ պետ Գագիկ Խաչատրյանը նախկին պետ Արմեն Ավետիսյանի թիմի ամենահայտնի ներկայացուցիչն է։

ԼԻԼԻ ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 11198

Մեկնաբանություններ