12.06.2012|
00:04
Նրանց, որ լսում էին Ինձ, բայց ասածներս չէին կատարում, Ես նմանեցրի մի մարդու, որ իր տունն ավազի վրա է կառուցում։ Փոթորկի և նեղության ժամանակ ինքը տապալվեց, իսկ իր տունը կործանվեց։ Իսկ այն մարդուն, որ Իմ խոսքը լսելով սրտանց հնազանդվեց Ինձ, նմանեցրի մի մարդու, որ իր տունը ժայռի վրա է կառուցում։ Այդ տունը փոթորկի ժամանակ ամուր ու անսասան մնաց։