Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 381-ով՝ հասնելով 89813-ի, գրանցվել է մահվան 41 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Ֆրանսիայի իշխանությունները 3.5 հազար պահեստային ոստիկանների են զորակոչել երեկ Նիսում ահաբեկչական հարձակումից հետո: Նիսի կենտրոնում թունիսցի Բրահիմ Աուսաուին հարձակվել է եկեղեցի այցելած հավատացյալների վրա:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։
ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ սոցիալական ցանցերի հայազգի տարբեր օգտատերեր պարբերաբար տարածում են հայտարարություններ՝ խնդրելով իրենց տրամադրել տեղեկատվություն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի, Արցախի Հանրապետությունում ընթացող ռազմական գործողությունների, մարտի դաշտում տեղի ունեցող հերոսությունների և բացառիկ սխրանքների մասին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «խստորեն դատապարտել է Նիսում կատարված սարսափելի հարձակումը»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համերաշխություն է հայտնել ֆրանսիացի ժողովրդին՝ իսլամիստական ահաբեկչությունն անվանելով «անընդունելի»:
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2398-ով՝ հասնելով 87432-ի, գրանցվել է մահվան 32 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Ցավով տեղեկացանք, որ կորոնավիրուսային հիվանդությունը խլել է համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցի կյանքը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և կադաստրի կոմիտեի որոշ աշխատակիցներ այս ամիս պարգևավճար են ստացել: Հավելյալ գումար ստացողները նախարար, փոխնախարարներ ու որոշ վարչությունների պետեր են եղել:
Սկսում ենք #հանունհայրենիքի մարտահրավերը և պարզապես կոչ ենք անում բոլոր կազմակերպություններին միանալու այս նախաձեռնությանը, և աշխատանքային կոլեկտիվներով կամավորության սկզբունքով՝ շարունակական հանգանակություն կազմակերպելու՝ ուղղված Հայաստան համահայկական հիմնադրամին:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...