Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Վահե Ավետյանին չհաջողվեց փրկել

Վահե Ավետյանին չհաջողվեց փրկել
29.06.2012 | 21:55

Այսօր՝ ժամը 19.00-ի սահմաններում, այդպես էլ դուրս չգալով կոմայից, Երևանի կենտրոնական հոսպիտալում մահացավ հուլիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում անմարդկային ծեծի ենթարկված ռազմական բժիշկ, Մուրացանի անվան զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի վարիչ, 35-ամյա Վահե Ավետյանը: Նրա մոտ ախտորոշվել էր գանգուղեղի փակ վնասվածք և գլխուղեղի սալջարդ:

Irates.am-ին հոսպիտալի աշխատակիցներից մեկը տեղեկացրեց, որ այդ պահին հիվանդանոցում է եղել նաև «Հարսնաքարի» սեփականատեր, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, ում ցուցումով էլ, լրատվամիջոցների փոխանցմամբ, ռեստորանի անվտանգության աշխատակիցները դաժան հաշվեհարդար էին տեսել Վահե Ավետյանի և նույն հոսպիտալի աշխատակիցներ Արտակ Բայադյանի ու Գարիկ Սողոմոնյանի հետ, ովքեր հուլիսի 17-ին «Հարսնաքարում» նշում էին բուժաշխատողի օրը:

Դիտվել է՝ 1891

Մեկնաբանություններ