Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Կաշառքով Հայաստան է վերադարձնում

Կաշառքով Հայաստան է վերադարձնում
10.09.2012 | 16:24

Հերթական չինովնիկն է ձերբակալվել կաշառք վերցնելու համար, այս անգամ` արտաքին գործերի նախարարությունում: ԱԱԾ-ը պարզել է, որ ԱԳՆ-ի հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը, «Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական ստանալու կարգի» պահանջների խախտմամբ, արտերկրում բնակվող քաղաքացիներից, բացի օրենքով նախատեսված պետտուրքի գումարից, միջնորդի միջոցով կաշառք է պահանջել և ստացել հավելյալ գումարներ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2456

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ