Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ազգերի ինքնորոշման «տանջող ցավը» Ռոռաբախերին էլ է պատել

Ազգերի ինքնորոշման «տանջող ցավը» Ռոռաբախերին էլ է պատել
14.09.2012 | 17:14

ԱՄՆ հանրապետական կուսակցության անդամ, կոնգրեսական (Կալիֆոռնիա նահանգից) Դեյն Ռոռաբախերը ԱՄՆ ներկայացուցիչների պալատ բանաձև է ներկայացրել, համաձայն որի «Ադրբեջանական ժողովուրդը բաժանվում է Ադրբեջանի ու Իրանի միջև, և բոլոր իրավունքներն ունի ինքնորոշվելու և սեփական ինքնավար պետությունը ստեղծելու»։ Ասել է` սույնով փորձ է արվում ամրագրելու Ադրբեջանի և Իրանի Հյուսիսային Ատրպատական գավառի միացման իրավունքը։

Ճիշտ է, կոնգրեսականը չի պնդում, թե ԱՄՆ-ը պարտավոր է պաշտպանել Հյուսիսային Ատրպատականի անջատումը Իրանից և Ադրբեջանին նրա միացումը, բայց և պաշտոնական Թեհրանին խորհուրդ է տալիս անցկացնել հանրաքվե և պարզել` Ատրպատականի բնակչությունն Իրանի կազմո՞ւմ է ուզում մնալ, թե՞ ցանկանում է միանալ Ադրբեջանին։

Դիտվել է՝ 2195

Մեկնաբանություններ