Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մեկ շաբաթում արձանագրվել է հինգ երկրաշարժ

Մեկ շաբաթում արձանագրվել է հինգ երկրաշարժ
27.09.2012 | 18:54

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցերը սեպտեմբերի 20-26-ի տարածաշրջանում արձանագրել են 3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ:

Ըստ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) տեղեկատվության, վերոհիշյալ երկրաշարժերից առաջինը (4 բալ ուժգնությամբ) գրանցվել է Թուրքիայի Ալաշկերտ քաղաքից 40 կմ հյուսիս-արևելք ընկած հատվածում` սեպտեմբերի 22-ին: Երկրորդը` 3 բալ ուժգնությամբ, տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին` Վրաստանի Նինոծմինդա քաղաքից 28 կմ արևելք: Վերջինիս հաջորդել են ևս չորս` 3,5-4,3 մագնիտուդ ուժգնությամբ սեյսմիկ ցնցումներ: Երրորդ երկրաշարժը (3-4 բալ ուժգնությամբ) արձանագրվել է Լեռնային Ղարաբաղի տարածքում սեպտեմբերի 24-ին` Քարվաճառ քաղաքից 15 կմ հարավ-արևելք:
Տարածաշրջանից դուրս, սեպտեմբերի 25-ին` 6,0 մագնիտուդով և ավելի ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափամերձ հատվածում: Մյուս` 6,4 մագնիտուդով երկրաշարժը արձանագրվել է սեպտեմբերի 26-ին, էպիկենտրոնը` Ալեուտյան կղզիների (Ալյասկա) հատվածում: Ըստ տեղեկատվության, երկրաշարժերից տուժածներ և ավերածություններ չկան:
Հավելենք նաև, որ նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժ չի գրանցվել:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1432

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ