Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Կազինոները կրկին շրջանցեցին

Կազինոները կրկին շրջանցեցին
28.09.2012 | 12:13

Ջերմուկցիներն ու սևանցիները մի կերպ պետք է «դիմանան», քանի որ մեկ տարի էլ պետք է սպասեն. կառավարության նիստում որոշվեց մեկ տարով հետաձգել կազինոների տեղափոխումը Ջերմուկ և Սևան քաղաքներ։ Այս որոշումը, ըստ ներկայացվածի, պայմանավորված է նրանով, որ ոլորտը խիստ մենաշնորհային է, ինչից ելնելով էլ կառավարությունը նախընտրեց սկզբում հասկանալ, վերլուծել իրավիճակը` շուկան։ Այն, թե ովքեր են այդ բիզնեսի հիմնական տերերը, և այն, որ ոլորտը մենաշնորհային է, կարծում ենք` կառավարության համար նորություն չէ, և միայն երեկ չէ, որ դա պարզվել է։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ կազինոների տեղափոխման հարցը նախագահական ընտրություններից առաջ շահավետ կարող է չլինել, իսկ նախագահական ընտրություններից հետո էլ չի բացառվում, որ հարցը քնեցվի։ Համենայն դեպս, փաստ է, որ դրանից չեն տուժի ո՛չ սևանցիները, ո՛չ ջերմուկցիները, քանի որ կազինոներից ստացված հարկերը, նախ, չնչին են` համեմատած եկամուտների հետ, և երկրորդ` դրանք չեն ծառայեցվում հանրային կարիքներին։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1816

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ