Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Facebook-ը փորձարկում է Want կոճակը

Facebook-ը փորձարկում է Want կոճակը
09.10.2012 | 17:39

Facebook սոցիալական ցանցը փորձարկում է Want (ուզում եմ) կոճակը, որը թույլ կտա օգտատերերին իրենց էջում հրապարակել տեղեկություններ այն ապրանքների մասին, որոնք կցանանային ստանալ կամ գնել: Այդ մասին հայտնում է TechCrunch սթարթափ ընկերությունը:
Նոր գործիքը աշխատում է սոցցանցի ներսում և հրապարակում է ընտրված ապրանքները Wishlist (ցանկությունների ցուցակ) հատուկ բաժնում՝ օգտատերի քրոնիկոնում: Բաժնի բովանդակությունը, ինչպես և մյուս հնարավորությունների դեպքում, տեսնում են նրա ընկերները կամ ընկերների ընկերները:
Միաժամանակ Facebook-ը փորձարկում է Collect (հավաքել) կոճակը, որը հավաքում է ապրանքները Products բլոկում, որը տեսնում են միայն օգտատերերի ընկերները: Միասին այդ երկու կոճակները կստեղծեն Collections նոր ֆունկցիան:

Դիտվել է՝ 1313

Մեկնաբանություններ