«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Բանկոմատները սկսել են հաճախակի «ներողություն խնդրել»

Բանկոմատները սկսել են հաճախակի «ներողություն խնդրել»
15.11.2012 | 10:53

Անձամբ ես իմ շրջապատում եզակի մարդկանց գիտեմ, ովքեր առնչություն չունեն բանկային համակարգի հետ: Նկատի ունեմ մասնավորապես վարկառուներին: Մեր բնակչության գերակշռող մասը ոչ բարով վարկավորված է: Դրա վառ ապացույցն են բանկերում վերջին ժամանակներս գոյացող չընդհատվող հերթերը, որոնք ստեղծվում են արդարացիորեն դժգոհ դեմքերով`վճարման իրենց հերթին սպասող, բան ու գործ թողած մեր քաղաքացիների կուտակումներից:
Շատերը կփաստեն, որ դրան զուգահեռ` զգալիորեն ընկել է աշխատակիցների սպասարկման որակը. բարեհամբույր ժպիտները երբեմն տեղի են տալիս դեմքի մկանների նյարդային կծկումներին. դե իհարկե դժվար է ծանրաբեռնված աշխատանքային օրվա ընթացքում վրդոված մարդկանց հետ անընդհատ շփման արդյունքում պահպանել ներքին հանդարտություն: Հասկանալ կարելի է:
Վատացել է նաև բանկոմատների սպասարկման որակը, դա նկատել եմ իմ անձնական փորձով. դրանք սկսել են հաճախ «ներողություն խնդրել» ժամանակավորապես չսպասարկելու համար, ակամայից նմանվելով «Երևան Ջուր» ընկերությանը, որը, նախապես ներուղություն խնդրելով, ամառվա շոգին կարող է ջրազրկել ամբողջ թաղամասեր:
Էլ չեմ ասում բանկոմատներից կանխիկացման համար պահվող, ոչնչով չարդարացված ու պարբերաբար աճող միջնորդավճարների մասին, սա այն դեպքում, երբ քարտի սպասարկման համար առանձին գումար գանձվում է:
Իսկ վարկավորման պայմանների մասին խոսք չկա, սկսել են վարկ տրամադրել նույնիսկ 26 %-ով:


Կարեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 10176

Մեկնաբանություններ