«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Հիլարի Քլինթոնը չի ցանկանում դառնալ Նյու Յորքի քաղաքապետ

Հիլարի Քլինթոնը չի ցանկանում դառնալ Նյու Յորքի քաղաքապետ
14.12.2012 | 12:28

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը երեկ հայտարարել է, որ իր կինը՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2013թ. հունվարին՝ պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո, չի առաջադրի իր թեկնածությունը Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում։
Վերջերս Նյու Յորքի ներկա քաղաքապետ Մայքլ Բլումբերգը զանգահարել էր Քլինթոնին և փորձել էր համոզել նրան 2013թ. աշնանը մասնակցել քաղաքապետի պաշտոնի համար մղվելիք պայքարին։
Բիլ Քլինթոնը նման մեկնաբանությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ հասարակական կարծիքի ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ Նյու Յորքի բնակչության 51 տոկոսը ցանկանում է Քլինթոնին տեսնել քաղաքապետի պաշտոնում։
70-ամյա միլիարդատեր Բլումբերգը Նյու Յորքում իշխանության է եկել 2002 թվականին։ Նրա պաշտոնավարման երրորդ ժամկետը լրանում է 2013թ. վերջին։

Դիտվել է՝ 1893

Մեկնաբանություններ