Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքներ պետք է լինեն և՛ Ռուսաստանի, և՛ ՈՒկրաինայի համար, իսկ կայուն խաղաղության մասին համաձայնագրից հետո ՈՒկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունն իմաստ չունի։ «ՈՒկրաինայի տարածքում գտնվող ցանկացած զորք Ռուսաստանը կդիտարկի որպես ոչնչացման օրինական թիրախ»,- ընդգծել է Պուտինը:               
 

Դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը արձանագրվել է 23 ՃՏՊ

Դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը արձանագրվել է 23 ՃՏՊ
04.01.2013 | 23:50

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2012 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2013 թ. հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում, հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար (որից 11-ը՝ Երևան քաղաքում), ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է (որից 1-ը՝ Երևան քաղաքում), 29-ը (որից 13-ը՝ Երևան քաղաքում) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն ժամանակահատվածում Երևան քաղաքում հատուկ պահպանվող տարածք (տուգանային հրապարակ) է տեղափոխվել 8 ավտոմեքենա, որից 2-ի վարորդների մոտ հայտնաբերվել է խմածության առկայություն, իսկ 6 վարորդների մոտ բացակայել են անհրաժեշտ փաստաթղթերը:

Դիտվել է՝ 5703

Մեկնաբանություններ