Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Եգիպտոսում վթարվել է նորակոչիկներին տեղափոխող գնացքը

Եգիպտոսում վթարվել է նորակոչիկներին տեղափոխող գնացքը
15.01.2013 | 11:21

Այս գիշեր Կահիրեի մոտակայքում գնացքի վթարի հետևանքով 19 մարդ է մահացել, ևս 107-ը տարբեր աստիճանի վնասվածքներով գտնվում են հիվանդանոցներում։
Գնացքը Կահիրե էր տեղափոխում նորակոչիկների։ Այն գծերից դուրս է եկել անհայտ պատճառներով։ Դեպքը տեղի է ունեցել Գիզայի մոտակայքում գտնվող Էլ Բադրաշին կայարանի մոտ։

Դիտվել է՝ 1677

Մեկնաբանություններ