ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

8 մեքենա դուրս են բերվել Սելիմի լեռնանցքի խցանված հատվածից

8 մեքենա դուրս են բերվել Սելիմի լեռնանցքի խցանված հատվածից
23.01.2013 | 12:30

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.

Հունվարի 23-ին՝ ժամը 08.00-10.30-ն ընկած ժամանակահատվածում, Սելիմի լեռնանցքի 8-րդ կմ-ում(Մարտունու կողմից) չորս "Կամազ", երկու "Վիլիս" եւ երկու "Նիվա" մակնիշի ավտոմեքենաներ խցանվել են: Ճանապարհը սպասարկող "Շանթ Սեյրան" ՓԲԸ-ի ուժերով մեքենաները դուրս են բերվել խցանված հատվածից:
Տուժածներ չկան:

Դիտվել է՝ 1134

Մեկնաբանություններ