Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Որն է Հայաստանի շահը այլոց պատերազմներում

Որն է Հայաստանի շահը այլոց պատերազմներում
14.06.2025 | 13:08

Իրանն ու Ռուսաստանը մեր բնական դաշնակիցներն են, Վրաստանը՝ բարեկամ-հարևանը, Թուրքիան ու Ադրբեջանը՝ ոխերիմ հարևանները

Հայաստանի շահերից է բխում, որ ռուս-ուկրաինական և իրանաիսրայելական պատերազմները հնարավորինս արագ խաղաղ հանգուցալուծում ստանան։

Հասկանալի պատճառներով մեզանից շատ քիչ բան է կախված այս հարցում։ Հետևաբար, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի՝ նախևառաջ մեր ներսում փոփոխության հասնելով, մեր տնային աշխատանքը կատարելով, քանի որ Նիկոլ Փաշինյանի պես ղեկավարով Հայաստանին թշնամիներ պետք չեն։ Թշնամին ու փորձանքը ներսից են։

Նրանք, ովքեր վերը նշված հակամարտությունների մեջ երկրպագում են Իսրայելին և Ուկրաինային/Արևմուտքին, կամա թե ակամա, երկրպագում են Թուրքիային ու Ադրբեջանին։ Ովքեր սա չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ՝ կա՛մ անմեղսունակ են, կա՛մ թուրքական 5-րդ շարասյան ներկայացուցիչներ։

Ռուսաստանն ու Իրանը, իրենց շահերից ելնելով, շահագրգռված են, որ Հայաստանը լինի, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը՝ հակառակը։

Իրանը միակ երկիրն է, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի պահով հստակ հայտարարություն է արել՝ անթույլատրելի համարելով ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունը։ Ռուսաստանը միակ երկիրն է, որը կանգնած է Շիրակի մարզից թուրքական ներխուժման դեմ, այլապես ի՞նչն էր խանգարելու Թուրքիային Սիրիայի և Իրաքի տարբերակով մտնել Հայաստան։

Չհասկանալ այս ամենը, նշանակում է գործել ՀՀ շահերի դեմ։

Նիկոլ Փաշինյանը, իր անձնական շահերից ելնելով, գործում է թուրք-ադրբեջական օրակարգով։ Նրա գիծը պաշտպանողները կա՛մ միամիտ են, կա՛մ վարձկան սրիկաներ։

Հայաստանի այսօրվա անվտանգությունն ու գոյությունը պայմանավորված է Իրանով ու Ռուսաստանով։ Կա փխրուն բալանս նրանց և տարածաշրջանի մեր ոխերիմ հարևաններ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև։ Մենք առայժմ կանք այդ փխրուն բալանսի հաշվին։ Ու այն բանի հաշվին, որ Իրանն ու Ռուսաստանը աշխարհաքաղաքական խաղացող են։

Նախկինում այդ բալանսի մեջ կարևոր դեր էր խաղում հայկական բանակն ու հայկական Արցախը։ Բայց Նիկոլը փլեց դրանք։ Ու հիմա մենք մնացել ենք այլոց հույսին։

Այնպես որ, մեր հույսն այն է, որ Իրանն ու Ռուսաստանը կհաղթեն կամ առնվազն չեն պարտվի իրենց պատերազմները։ Մեր անելիքը ներսում փոփոխության հասնելն է, այլ ոչ թե ներքին գզվռտոց հրահրելը կամ մուտիլովկաներ անելը։ Պետք է կենտրոնանալ Նիկոլ Փաշինյանի հեռացման վրա։ Կատաստրոֆան մեր դռան շեմին է։ Այն բազմապատկվում է Նիկոլի վարչապետության պարագայում։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1562

Մեկնաբանություններ