Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

ՈՒժային բալանսը, հավանաբար, անվերադարձ խախտվել է

ՈՒժային բալանսը, հավանաբար, անվերադարձ խախտվել է
03.07.2025 | 17:39

Ադրբեջանին որևէ մեկը չի պատժելու, ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը, առավել ևս, ո՛չ էլ որևէ ուժային կենտրոն Արևմուտքից։ Համենայնդեպս, ոչ այնպես, ինչպես հայկական միջավայրում շատերին թվում է` ուժային ներգործության միջոցով։

Ադրբեջանին պատժող միայն մեկը կար։ Մեկը, որն իր հետ գտնվում էր ուժային խաղի մեջ։ Մեկը, որն Ադրբեջանին ռազմավարորեն հիմնական հակակշռողն ու զսպողն էր` Արցախի աշխարհագրության արդյունավետ վերահսկողության շնորհիվ։ Եվ այդ մեկի միջոցով վերոնշյալ մեծ խաղացողների կողմից Ադրբեջանին «պատժելն» առավել նպատակահարմար կարող էր թվալ` հաշվի առնելով տարածաշրջանում մեծերի ու փոքրերի դիրքավորում-հակադիրքավորում կառուցվածքային կոնֆիգուրացիան։

Ի վերջո, նման բարդ ոչարևմտյան էկոհամակարգերում մինիմատերալ միջնորդավորված գործողություններն ու սիտուատիվ ալայնմենթներն առավել աշխատող մեխանիզմ կարող էին լինել. բալանսավորված տարածաշրջանային աշխարհակարգ՝ չբալանսավորված բազմաբևեռ հակամարտային միջազգային հարաբերությունների համակարգում։

Բայց, ավաղ, այդ մեկն ինքն է Ադրբեջանի գեոպոլիտիկայի սպասարկող բաղադրիչ դարձել, և ուժային բալանսը հավանաբար անվերադարձ խախտվել է հոգուտ Ադրբեջանի, որն իրեն արդեն էլ փոքր չի դիտարկում և պարտադրում է մեծերին իրեն այդպես չընկալել ու չվերաբերվել։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 4307

Մեկնաբանություններ