-
24.01.2013|
17:30
Կատալոնիայի խորհրդարանը Կատալոնիան հռչակել է «ինքնիշխան քաղաքական և իրավական սուբյեկտ Իսպանիայի կազմում»: Հռչակումն ավելի շատ ձևական է, քան իրավական և նախադեպ է ստեղծում, որ Բարսելոնը Մադրիդից առանձնանալու հանրաքվե անցկացնի:
-
24.01.2013|
17:16
Այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է: 2013-ի հունվարի 24-ին նա կդառնար 89 տարեկան:
-
24.01.2013|
14:18
Երուսաղեմի ս. Հակոբյանց պատրիարքական աթոռին նստեց 97-րդ նորընտիր պատրիարք ՆՈՒՐՀԱՆ արքեպիսկոպոս ՄԱՆՈՒԿՅԱՆԸ։
-
24.01.2013|
13:24
Տաշիր- Գոգավան Ճանապարհահատվածը հունվարի 23-ից, ժամը 17. 30- ից բաց է։
Այլ աղբյուրների տարածած այն տեղեկությունը, թե այդ ճանապարհահատվածը փակ է, չի համապատասխանում իրականությանը։
-
24.01.2013|
12:54
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Երկու որոշմամբ կառավարությունը հաստատել է Հայաստանի հողօգտագործողներին 2013 թ. համար մատչելի գնով դիզելային վառելանյութի և ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը։
-
24.01.2013|
11:51
Հունվարի 24-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Վայքում եւ Ջերմուկում տեղում է ձյուն: Սելիմի լեռնանցքում եւ Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
-
24.01.2013|
11:50
Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն կուղևորվի Կուբա՝ այցելելու բուժման կուրս անցնող նախագահ Ուգո Չավեսին։ Երեկ ելույթ ունենալով ժողովրդի առջև՝ Մադուրոն հայտնել է, որ իրեն կուղեկցի նավթային և հանքարդյունաբերության նախարար Ռաֆայել Ռամիրեսը։
-
24.01.2013|
11:49
ԱՄՆ կենտրոնական շրջաններում արդեն մի քանի օր խստաշունչ եղանակ է։ Որոշ բնակավայրերում օդի ջերմաստիճանը -34-37 է։ Շատ քաղաքների իշխանություններ բնակիչներին առաջարկում են ցրտերն անցկացնել հատուկ բացված ապաստարաններում։ Որոշ քաղաքներում բացվել են տասնյակ նման կետեր, որոնք աշխատում են շուրջօրյա։
-
24.01.2013|
11:48
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ բանաձև է ընդունել 2008թ. ռուս-վրացական հակամարտության հումանիտար հետևանքների մասին։
-
24.01.2013|
11:47
Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Իսմաիլի քաղաքում ցուցարարները կրակի են մատնել հյուրանոց և երեք ավտոմեքենա։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ավելի վաղ հարևան շրջաններից Իսմաիլի էին տեղափոխվել լրացուցիչ ոստիկանական ուժեր` ճնշելու համար քաղաքում սկսված անկարգությունները: