-
21.04.2014|
11:54
Մայիսի 3-ին «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամն իր գրասենյակում կանցկացնի «Կրթությունն ԱՄՆ-ում» խորագրով սեմինար-քննարկում։ Կքննարկվեն հարցեր, թե ինչպես ընդունվել ԱՄՆ-ի բուհեր, ինչպիսի փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչով է կարևոր ԱՄՆ-ի բուհերում ուսանելը և այլն:
-
19.04.2014|
16:01
Այսօր՝ ապրիլի 19-ին, Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվեցին վոլեյբոլի աղջիկների առաջնության եզրափակիչ խաղերը։ Այս մարզաձևում ուսանողական խաղերին ուժերն էին չափում 10 բուհի թիմեր։ Այս տարի առաջին անգամ մրցումներին մասնակցում էր նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աղջիկների վոլեյբոլի թիմը, ում մասնակցությունը պայքարն առաջել հետաքրքիր դարձրեց։
-
19.04.2014|
15:28
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում ունկնդրել է ֆրանկոֆոնիայի ամսվան նվիրված ավարտական համերգը։
-
19.04.2014|
13:19
Ապրիլի 17-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված կազմով նիստը:
-
18.04.2014|
13:08
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել էր «Գենդերային ուսուցման ինտեգրումը ՀՀ հանրակրթական դպրոցի ուսումնական պլան» ծրագիրն ամփոփող կլոր սեղան, որի ընթացքում պետք է ներկայացվեր նաև «Գենդերային բաղադրիչի ներառումը «Հասարակագիտություն» առարկայի մեջ» առաջարկությունների փաթեթը:
-
17.04.2014|
18:02
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
-
17.04.2014|
15:19
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և Կրակովի Յագելոնյան համալսարանի միջազգային և քաղաքական գիտությունների ֆակուլտետների միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր:
-
17.04.2014|
12:42
«Երևան-Էքսպո» ցուցահանդեսային համալիրում գործում է «Կրթություն և կարիերա ԷՔՍՊՈ-2014» 14-րդ միջազգային մասնագիտացված եռօրյա ցուցահանդեսը։ Ապրիլի 16-ին ցուցահանդեսի բացմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:
-
16.04.2014|
21:48
Ապրիլի 17-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական hամալսարանում կսկսի գործել նոր նախագիծ՝ «Բրյուսով TV»։ Այն կյանքի է կոչվում բուհի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ։
-
16.04.2014|
12:34
Ապրիլի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանը ստորագրեցին երկու կառույցների միջև երիտասարդական ոլորտում համագործակցության համաձայնագիր։