Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջականորեն մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշման ընդունմանը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք այս քայլը համարում ենք հիմնավորված, արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները»,- նշել է նա։               
 

Աղվան Պողոսյան․ Ի՞նչն էր պատճառը, որ դուք չկանխեցիք այդ չարաբաստիկ մուտիլովշիկին

Աղվան Պողոսյան․ Ի՞նչն էր պատճառը, որ դուք չկանխեցիք այդ չարաբաստիկ մուտիլովշիկին
06.12.2020 | 21:05

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իր հայտնի հոդվածում քաղաքացիական պատերազմից ու հնարավոր բախումներից զերծ մնալու համար ընդդիմությանը կոչ է անում ոչինչ չանել, իսկ իշխանությանը՝ սահմանադրական ճանապարհով հրաժարական տալ։
Բնականաբար ես այն մարդը չեմ, որ պետք է հակադարձեմ առաջին նախագահին, բայց ունեմ մի քանի հարց.


1. Պարո՛ն նախագահ, 2008 թ-ին Ձեր կողմից առաջնորդվող ընդդիմության հանրահավաքների ընթացքում տեղի են ունեցել արյունալի բախումներ՝ Երևանի կենտրոնում,որի հետևանքով զոհվեցին 10 մարդ, ի՞նչ է, այդ ժամանակ դուք չէի՞ք մտածում պետականության պահպանման մասին։


2. Պարո՛ն նախագահ, 2008 թ-ին Ձեր կողմից առաջնորդվող հանրահավաքների ժամանակ, Ձեր միտինգավար, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարդկանց հրահրում էր բախումների։ Ի՞նչն էր պատճառը, որ դուք չկանխեցիք այդ չարաբաստիկ մուտիլովշիկին։
Եվ վերջապես,պարո՛ն նախագահ, Դուք բացառիկ ինտելեկտուալ կարողությունների տեր մարդ եք, բայց վերջին շրջանում Ձեր ակտիվությունը ուղղված է բացառապես ներկայիս իշխանություններին աջակցություն հայտնելուն։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4769

Մեկնաբանություններ