Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ցավոք, այս պատմությունը դեռ ակտուալ է

Ցավոք, այս պատմությունը դեռ ակտուալ է
15.08.2023 | 19:30

Մի լավ պատմություն կա, որ պետք է իմանան բոլոր նրանք, ովքեր անտարբեր տժժում էին Սարյանում, երբ ժողովրդին ոստիկանները ծեծում էին կառավարական առանձնատան դիմաց: Բոլոր նրանք, ովքեր «Երազ»-ի այգում տժժում էին, երբ «Սուրմալու»-ում ողբերգություն էր: Բոլոր նրանք, ովքեր պատերազմի օրերին կաֆեներում նստած հռհռում էին։ Լավ, ինչևէ, հասկացաք՝ ում համար եմ պատմում այս պատմությունը:

Մի անգամ մուկը նկատում է, որ ֆերմայի տերը մկան համար թակարդ է տեղադրել այգում։ Դրա մասին տեղեկացնում է աքլորին, ոչխարին և կովին։ Բոլորը միաձայն ասում են, որ դա իրենց չի վերաբերվում, որ մկան թակարդը դա բացառապես մկան խնդիրն է։ Այնպես է ստացվում, որ այդ թակարդն է ընկնում օձը և կծում է ֆերմերի տիկնոջը։ Բժիշկների խորհրդով ֆերմերը մորթում է աքլորին, քանի որ դրա արգանակն օկտակար կլինի թունավոր խայթոց ստացած կնոջը: Այնուհետև մորթում է ոչխարին, որպեսզի կերակրի բոլորին, ովքեր գալիս են հիվանդ կնոջը տեսության։ Կինը մահանում է, և ամուսինը մորթում է կովին, որպեսզի կերակրի թաղմանը եկած բազմությանը։

Բոլոր նրանք, ովքեր մտածում են, որ Արցախը, Սյունիքը իրենց չի վերաբերվում՝ հեռու է իրենց տնից, ովքեր ասում են՝ դե լավ, կարևորը մենք «Սուրմալու»-ում չենք եղել, թե չէ համերգը պրավալ կլիներ, թող հիշեն էս պատմությունը, լավ հիշեն, ուղղակի հիշեն:

Մի օր գուցե հասկանան իմաստը:

Հովհաննես Հարությունյան

Դիտվել է՝ 4800

Մեկնաբանություններ