«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ալիևը հստակորեն գնում է Ռուսաստանի հետ առճակատման ու գնալով սրում հարաբերությունները. 4

Ալիևը հստակորեն գնում է Ռուսաստանի հետ առճակատման ու գնալով սրում հարաբերությունները. 4
05.09.2025 | 11:10

Սկիզբը՝ այստեղ

Կարևորէհասկանալ, թեինչկաայսամենիհետևում, բացառվածչէգլոբալիստներիպատվերըկամպարտադրանքը

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում միմյանց հաջորդող իրադարձությունները դժվար թե կարելի է դասել նրանց թվին, որոնք հայերիս ու Հայաստանի համար կարևորություն չունեն:

Ալիևն ընդդեմ Մոսկվայի. ինչու է Ադրբեջանի նախագահը մեղադրել ԽՍՀՄ-ինև, ըստ էության, նաև իր հորը օկուպացիայի մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «Ալ Արաբիա» հեռուստաալիքին անցյալ ամսավերջին հարցազրույց է տվել, որում 1920թ. Ադրբեջանի մուտքը ԽՍՀՄ առաջին անգամ որակել է որպես «ռուսական օկուպացիա», որն իբր երկար տարիներ զրկել է երկրին անկախությունից: Ընդգծենք, որ Հայաստանի առնչությամբ, ըստ էության, նմանաբովանդակ մտքի տեր ու գաղափարի արտահայտող են նաև հատկապես վերջին շրջանում մեր երկրի անկախության վերաբերյալ բարբաջող Նիկոլ հայադավը և իր ոհմակը:

«1917-ի հեղափոխությունը կատարած բոլշևիկները խաբեցին ժողովրդին,- ասել է Ալիևը:- Նրանց կարգախոսներն էին՝ «ֆաբրիկաներն ու գործարանները՝ բանվորներին, հողը՝ գյուղացիներին, ազատությունը՝ ժողովուրդներին»։ Մենք ստեղծել ենք մեր սեփական պետությունը։ Բայց բոլշևիկները դա մեզնից խլեցին»:

Նիկոլ հայադավի «բարեկիրթ» եղբայր այս ճիվաղը ժողովուրդների ազատություն ասելով հասկանում է Բաքվում, Սումգայիթում, Գանձակում (Կիրովաբադում), Արցախում և այլուր հայերին ցեղասպանելու ադրբեջանցիների ազատությունը, որն արգելակեց, սահմանափակեց ԽՍՀՄ-ը՝ Խորհրդային բանակը մտցնելով Բաքու, Սումգայիթ, Գանձակ, իսկ Արցախի պարագայում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմը, առանց որի, Ադրբեջանն Արցախն ավելի վաղ կհայաթափեր:

Սեփական պետություն ստեղծած լինելու մասին հաչացած Ալիևը կարծես մոռացել է, որ հայկական և այլ տարածքների վրա բուսած, նույնիսկ իր անվանումը հարևան Իրանից գողացած Ադրբեջանը, որպես պետություն, չափազանց կարճ՝ ընդամենը 107 տարվա կենսագրություն ունի: Այն ստեղծվել է 1918թ. մայիսի 27-ին՝ Անդրկովկասյան սեյմի փլուզման հետևանքով։ Պարսկական ծագմամբ «Ադրբեջան» եզրը 1918թ. դարձել է Ռուսական կայսրության տրոհման հետևանքով ձևավորված պետության պաշտոնական անվանում (Ադրբեջանի և ադրբեջանցիների մասին կարդալ այստեղ՝ https://www.facebook.com/hayaqve/posts/pfbid02G1NfBAE25rGiHQyyvuy22fN7ZRrCHv61DDbQYvwAdNa1AkgDbgTTnm4NNdjbA9Gkl

Ադրբեջանցիներից սեփական պետությունը բոլշևիկների կողմից խլելու վերաբերյալ վայրահաչած Ալիևը կարծես թե մոռացել է նաև, որ հենց Խորհրդային իշխանությունների օրոք, 1921թ. մարտի 16- ին Կրեմլի իշխանության, այսինքն՝ այդ նույն բոլշևիկների կողմից Խորհրդային Ադրբեջանին են բռնակցվել պատմական Հայաստանի մաս կազմող Նախիջևանը, իսկ նույն թվականի հուլիսին՝ Արցախը։

Հետևելով հենց Ալիևի հռետորաբանությանը, նա ինքն էլ այդ համակարգի արգասիքն է՝ օկուպանտ

Ինչ նպատակներ է հետապնդում Բաքուն, և արդյոք դա կհանգեցնի՞ տարածաշրջանում լարվածության նոր շրջափուլի. այս մասին «Focus Mail»- ին պատմելէ պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական համալսարանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Նիկոլայ Սիլաևը։

Սիլաևը նշել է, որ Ալիևի վերոնշյալ հռետորաբանությունը, որն ամրապնդվում է Ադրբեջանի 1991թ. Սահմանադրական ակտին հղում անելով, որտեղ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունն «օկուպանտ» է կոչվում, կարող է ուղղված լինել ներքին լսարանի համախմբմանը և Ադրբեջանի՝ որպես տարածաշրջանային անկախ խաղացողի դիրքերի ամրապնդմանը:

«Ալիևն իր տրամաբանությամբ հասել է նրան, որ օկուպանտ է անվանել սեփական հորը՝ Հեյդար Ալիևին, ով իրականում Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության նշանավոր և հարգված գործիչ էր,- ասել է պատմաբանը:- Հետևելով այս հռետորաբանությանը, նա ինքն էլ այդ համակարգի արգասիքն է՝ օկուպանտ։ Եթե նա իր հորն օկուպանտ է համարում, ինչ կարելի է անել այստեղ։ Այդպես, հավանաբար, լինում է մեծ քաղաքականության մեջ։ Ես կարծում եմ, որ դա առաջին հերթին հետապնդում է մեկ հստակ նպատակ՝ բավարարել ներքին լսարանի պահանջը, ցույց տալ նրան, թե որքան վճռական և հավասար պայմաններում Ալիևը կարող է խոսել այնպիսի մեծ տերության հետ, ինչպիսին Ռուսաստանն է»:

Փորձագետի կարծիքով, պատմական նարատիվն այստեղ օգտագործվում է որպես գործիք Ռուսաստանից հեռու մնալու և աշխարհաքաղաքական նոր դաշնակիցներ գտնելու համար, օրինակ, Թուրքիան կամ Արևմուտքի երկրները:

AZAL-ի ողբերգությունը

2024թ. դեկտեմբերին Ակտաուում AZAL ինքնաթիռի կործանումն Ալիևն անվանել է «ողբերգական սխալ», որը «հսկայական հիասթափություն» է առաջացրել Ադրբեջանում: Նա մատնանշել է Ռուսաստանի կողմից ներողություն խնդրելու և փոխհատուցումների բացակայությունը։ Համեմատելով իրավիճակը 2020թ. միջադեպի հետ, երբ ադրբեջանցի զինվորականները խոցեցին ռուսական Մի- 24 ուղղաթիռը, նա նշել է Բաքվի արձագանքի օպերատիվությունը:

«Մենք անմիջապես փոխհատուցում վճարեցինք զոհված օդաչուների ընտանիքներին և պաշտպանության նախարարությանը,- ասել է Ադրբեջանի նախագահը:- Մենք հետաքննություն ենք սկսել, և նրանք, ովքեր թույլ են տվել այս ողբերգական սխալը, ենթարկվել են պատասխանատվության: Ռուսաստանի կողմից նման բան մենք չենք տեսել։ Նոյեմբերի 9- ի այն ողբերգական իրադարձությունն ու մեր պահվածքն այն ժամանակ մեզ հիմք են տալիս նույն վերաբերմունքն ակնկալել նաև Ադրբեջանի նկատմամբ, Չէ՞ որ երկու երկրներն իրենց բարեկամ են անվանում»։

Մեկնաբանելով այդ հայտարարությունը, Նիկոլայ Սիլաևը հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահը Ալիևից անձնական ներողություն է խնդրել դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին:

«Օբյեկտիվորեն պետք է սպասել ոչ թե նախնական, այլ լիարժեք հետաքննության արդյունքներին։ Առայժմ դրանք չկան։ Հրապարակվել է միայն խիստ սեղմ նախնական զեկույց, որը չի տալիս ամբողջ պատկերը։ Բացի այդ, չի կարելի անտեսել այն փաստը, որ նախագահ Պուտինը դեռ դեկտեմբերին հրապարակավ ներողություն է խնդրել ողբերգական միջադեպի համար, որը հանգեցրել է ինքնաթիռի կործանման ու մարդկանց մահվան: Եվ այս առումով այնքան էլ հասկանալի չէ, թե Ադրբեջանում պաշտոնական մակարդակով ինչ ավելի ծանրակշիռ արձագանք են սպասում՝ հաշվի առնելով արդեն արված քայլերը»։

Այսպիսով, փորձագետը կարծում է, որ Ռուսաստանը գործել է ՀՕՊ համաձայնեցված արձանագրությունների շրջանակներում։ Ադրբեջանի հավակնությունները վաղաժամ են, քանի դեռ չեն հրապարակվել լիարժեք հետաքննության արդյունքները։

Հակամարտության սրացում

Եկատերինբուրգում ՌԴ և Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող հանցավոր խմբի անդամների դեմ իրավապահների արշավանքներն Ալիևն անվանել է իր ժողովրդի դեմ «աննախադեպ գործողություն»: Հիշեցնենք, որ ի պատասխան, Բաքուն ձերբակալել էր Ռուսաստանից ժամանած 12 լրագրողի, այդ թվում՝ Բաքվում «Sputnik Азербайджан»- ի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխին։

Հարցազրույցում Ալիևն ասել է, որ «պատասխանատվություն չի կրում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման համար» և «երբեք չի հանդուրժի ադրբեջանական ժողովրդի նկատմամբ ագրեսիայի կամ անհարգալից վերաբերմունքի որևէ նշան կամ դրսևորում»:

Նիկոլայ Սիլաևը ենթադրել է, որ Ադրբեջանի նախագահը, հավանաբար, ձգտում է հրահրել Մոսկվայի հուզական արձագանքը՝ դուրս ստանդարտ դիվանագիտության շրջանակներից: Ակնհայտ է, որ Բաքվի չափանիշներով դա ամրապնդում է երկրի ներսում ուժեղ առաջնորդի կերպարը։

«Բաքուն իրեն ներկայացնում է որպես հաղթող, որը Ռուսաստանի կարիքը չունի որպես ավագ գործընկեր։ Իսկ Մոսկվան զսպվածություն է պահպանում՝ կրկնելով ռազմավարական գործընկերության մասին թեզերը, ինչը, կարծես, այնքան էլ ձեռնտու չէ Ալիևին»,- պարզաբանել է քաղաքագետը։

Ուկրաինա «ռուսական ներխուժման» մասին Ալիևի հայտարարությունները և Կիևի տարածքային ամբողջականությանն աջակցելը ուժեղացնում են հակառուսական քաղաքականության վեկտորը։ Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, երբ Բաքուն նման դիրք է զբաղեցնում. 2025թ. հուլիսին Ալիևն ուկրաինացիներին խորհուրդ էր տալիս «երբեք չհաշտվել օկուպացիայի հետ»։ Փորձագետները դրանում մեծ տերությունների հակասությունների վրա խաղալու փորձ են տեսնում, ինչը, Սիլաևի խոսքով, Անդրկովկասում միջազգային հարաբերությունների «պերմանենտ վիճակ» է:

«Մենք տեսնում ենք ծանոթ խաղի հերթական փուլը, այլ ոչ թե արմատական շրջադարձը»,- եզրափակել է նա:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 221

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ