Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Պարգևատրվեցին ունիվերսիադայի հաղթողները

Պարգևատրվեցին ունիվերսիադայի հաղթողները
11.08.2009 | 00:00

ՈՒՍԱՆՈՂԸ ՆԱԵՎ ՄԱՐԶԻԿ Է
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հուլիսի 1-12-ն անցկացվեցին համաշխարհային ուսանողական 25-րդ մարզական խաղերը (ունիվերսիադա), որոնց մասնակցում էր նաև Հայաստանի մարզական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին 14 մարզիկ, 4 մարզիչ և 1 մրցավար: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ուսանող մարզիկները մասնակցեցին ձյուդոյի, թեքվանդոյի, սուսերամարտի և սեղանի թենիսի մրցումներին: ՈՒնիվերսիադայի ընթացքում Հայաստանի ազգային դրոշը բարձրացվեց երեք անգամ: Այդ կապակցությամբ երեկ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ ունիվերսիադայի մրցանակակիրների պարգևատրություն: Ողջունելով և շնորհավորելով մրցանակակիրներին և մարզիչներին` նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ նշեց. «ՈՒսանողական մարզական ֆեդերացիան դեռևս շատ անելիքներ ունի, սակայն գոհացուցիչ է, որ մեր բուհերի ուսանողները հաջողում են զուգակցել մասնագիտական կրթությունը մարզական հաջողությունների հետ: Մեր հավաքականն իրականում փոքր կազմով էր մեկնել Սերբիա, բայց կարողացավ այդքան բարձր վարկանիշ ունեցող մրցումներից վերադառնալ երեք մեդալով, որը լավ արդյունք է»: Նախարարը հույս հայտնեց, որ հաջորդ` 2011 թ., Չինաստանի ունիվերսիադային մեր բուհերի ուսանողներն առավել պատրաստված կմասնակցեն:
Լ. Գ.

Դիտվել է՝ 3853

Մեկնաբանություններ