Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Իրանը գիտի, թե ՀՀ-ին ով ինչ է փորձում պարտադրել

Իրանը գիտի, թե ՀՀ-ին ով ինչ է փորձում պարտադրել
12.09.2024 | 14:48

Իրանը հենց այնպես հայտարարություններ չի անում, հատկապես՝ մեկը մյուսի հետևից։ Պետք է նաև ուշադրություն դարձնել, թե Իրանից եկող հայտարարություններն ովքեր են անում, ինչ պաշտոնի մարդիկ, ինչ դիվանագետներ։ Այդ կերպ ևս Իրանը կոնկրետ ազդակ է տալիս։

Եթե , օրինակ , հերթապահ հայտարարություն լիներ, ապա դա կարվեր ԱԳՆ-ի մամլո հաղորդագրության մակարդակով։ Իրանի բարձրագույն իշխանության, ՀՀ-ում Իրանի դեսպանի, խորհրդարանի կարևորագույն հանձնաժողովի նախագահի, ԱԳՆ-ի և մի շարք այլ պաշտոնյաների հայտարարությունները, մի քանի դեպքում նույնիսկ մի քանի հաջորդող օրեր տարբեր վայրերում կրկնվող հայտարարությունը, խոսում է նրա մասին, որ Իրանը գիտի, տեղյակ է, թե ՀՀ-ին ով ինչ է փորձում պարտադրել:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4415

Մեկնաբանություններ