...թե ՀԱԿ-ում անհամբեր սպասում են, թե սեպտեմբերի 21-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ հայտարարություն է անելու նախագահական ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցության մասին: Եթե նա չառաջադրվի, ապա ՀԱԿ-ից նոր հեռացող մարդիկ կլինեն: Նրա չառաջադրման դեպքում շատերը կարծում են, որ Տեր-Պետրոսյանի նախընտրած թեկնածուն կլինի Լևոն Զուրաբյանը, որի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ. վերջինս իր «վարչահրամայակայան» տոնի և անհանդուրժողականության պատճառով իրենից վանել է շատերին: ՀԱԿ-ում բոլորը խուսափում են այդ հեռանկարից, ինչպես նաև հրաժարվում են պատասխանելուց հարցին, թե ինչ են անելու այդ դեպքում իրենք` գլուխները բազմանշանակ տմբտմբացնելով: