Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

«Հաջորդ դասին»

«Հաջորդ դասին»
07.12.2012 | 15:26

ԲՀԿ-ն այսօր խորհրդարանական ճեպազրույցներին չի մասնակցել: Պատկերացնում եք, չէ՞, եթե բրյուսելյան այցը տապալված չլիներ, ինչ բենեֆիս կունենայինք:
Չնայած, պետք կլիներ նաև հարցնել, ի վերջո, ինչո՞ւ լրջություն և տղամարդկություն հանդես չի բերվում կուսակցության և նրա լիդերի կողմից իրենց իսկ խոսքի նկատմամբ: Չէ՞ որ պետք է դեկտեմբերի մեկից-հինգն ասվեր, թե ինչ են մտածում ԲՀԿ-ում նախագահական ընտրությունների մասին, և մտածո՞ւմ են արդյոք:
Եվ ապա` հնարավո՞ր է, որ նույնքան սկզբունքային ու լուրջ չէր նաև բրյուսելյան կենտրոնակայանում հնչած միտքը կոռուպցիայի ու նրա դեմ պայքարողների մասին, ինչպես մեկից-հինգի հայտարարությունն էր:
Կարո՞ղ է այն սխալ թարգմանության հետևանք էր, ինչպես պատահում էր միշտ Օսկանյանի դեպքում, ինչպես պատահում է այլևս ու այդպես էլ «չեկող» ԲՀԿ հաջորդ դասի դեպքում:
Ուստի, ինչպես միշտ, ստիպված ենք իրենց փոխարեն ամփոփել Ծառուկյանի այցը, ով, ի դեպ, այդպես էլ չմասնակացեց ԱԺ և ոչ մի նիստի, սակայն հասցրեց գնալ Բրյուսել, տապալել այնտեղ իր կուսակցության այդպես էլ դեռ չսկսված «հաջորդ դասը»:
Արձանագրենք այցի «պրոմոխները»… Ա՜յս մասին` հաջորդ դասին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3278

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ