Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Չի խուսափում իր ակնհայտ առավելություններն ի ցույց դնելուց

Չի խուսափում իր ակնհայտ առավելություններն ի ցույց դնելուց
16.05.2014 | 00:41

Մեր տեղեկություններով` ամբողջովին յուր տարերքի մեջ հայտնված կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը երբեմն-երբեմն չի երկնչում դրսի հյուրերի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մոտ ասելուց, որ ինքն այսպես է կարծում, սակայն վարչապետը` Հովիկ Աբրահամյանը, այսպես:
Ի դեպ, Դավիթ Հարությունյանը չի էլ խուսափում իր ակնհայտ առավելությունները կառավարությունում ի ցույց դնելուց` թե՛ նեոլինգվիստական, թե՛ իրավական առումներով:
Նույն աղբյուրների փոխանցմամբ, Հովիկ Աբրահամյանին հյուրընկալված ռուս առաջին ամենաբարձր պաշտոնյա, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի և Հովիկ Աբրահամյանի հանդիպումը տևել է շատ կարճ` 5-10 րոպե, որից հետո Հովիկ Աբրահամյանն ասել է Սոկոլովին. «Пойдем мой кабинет, побеседуем»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 961

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ